Найти в Дзене
Armenia Today

Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 445 դեպք

Սիսիանում շարունակվում են ջրի նմուշառումները։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ կետերում այն դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։  

Այսօրվա դրությամբ՝ Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 5 քաղաքացի, դուրս գրվել 3-ը: Դեռևս բուժումը շարունակում է 11 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժով: Մայիսի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բակային համայցով հայտնաբերվել է ևս 43 հիվանդ:  

Ընդհանուր առմամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 445 դեպք:  

Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռևս բռնկման օրվանից։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#ԱՆ #Թունավորում #Սիսիան