Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Ալիևը ռուսական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի կարող քննարկել. փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակ

2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որեւէ միջանցքի հարց չի քննարկվել եւ չի քննարկվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Նշենք, որ մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցք» է լինելու: Նա նշել էր, թե Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը լուրջ քայլեր է ձեռնարկել: Ալիեւը հայտարարել էր նաեւ, թե, իբր, «Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այդ հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ փոխվարչապետների մակարդակով քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ: «Հայտնի է նաեւ, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ը չի հանդիսանում Հայաստանի երկաթուղիների սեփականատեր, երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատեր է հանդ

2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որեւէ միջանցքի հարց չի քննարկվել եւ չի քննարկվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Նշենք, որ մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցք» է լինելու: Նա նշել էր, թե Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը լուրջ քայլեր է ձեռնարկել: Ալիեւը հայտարարել էր նաեւ, թե, իբր, «Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այդ հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ։

Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ փոխվարչապետների մակարդակով քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ:

«Հայտնի է նաեւ, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ը չի հանդիսանում Հայաստանի երկաթուղիների սեփականատեր, երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը»,- նշել են փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից:

Իսկ, թե ինչ դիրքորոշում ունի ռուսական կողմն այս հարցի վերաբերյալ, Գրիգորյանի գրասենյակից ասացին, որ աշխատանքային խմբում ներգրավված այլ կողմերի դիրքորոշումները չեն մեկնաբանում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#«Զանգեզուրի միջանցք» #Ադրբեջան #Մհեր Գրիգորյան #ՌԴ