Մեր պետությունը կանգնած է մահացու սպառնալիքի առջև: Այս մասին այսօր ՀԱԿ-ի համագումարի ժամանակ իր ելույթում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «Մեր կուսակցության ուժը եղել է այն, որ մենք երբեք չենք փորձել խաբել հայ ժողովրդին: Մեր գլխավոր քաղաքական զենքը պետության հզորացման գործում եղելէ իրատեսությունը և ճշմարտությունը ներկայացնելու համարձակությունը»,-ասաց Լ. Զուարբյանը: Նա խիստ քննադատության է ենթարկել ներկայիս իշխանություններին: «Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի արդարանալ և փորձի իր կործանարար սխալների մեղքը բարդել Զինված ուժերի, դավաճանության և դավադրությունների վրա, միևնույն է, չի ստացվելու: Իրականում պատճառները դրանք չեն: Դրանք իրականում կործանարար սխալների արդյունքում անխուսափելի պարտության հետևանք են: Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն և մեղավորը, գլխավոր ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական էլչիբեյը»,– շեշտեց Զուրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում. Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Լևոն Զուրաբյան #ՀԱԿ #Հա