Найти в Дзене
Armenia Today

Մանկապարտեզների խնդիրը Գյումրիում լուծված է․ Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Շիրակի մարզպետարանում՝ 2018-2020թթ․ մարզում իրականացված ծրագրերը և առաջիկա անելիքները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵՆ-ը:

Խորհդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ՏԿԵ նախարարության ենթակա կառույցների ղեկավարներ, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն իր խոսքում անդրադարձել է տարածքային զարգացման քաղաքականությանը՝ ընդգծելով որ դրա առանցքում եղել է ապակենտրոն կառավարումը, որի հաջողության մասին կարող են վկայել մարզի տարբեր համայնքներում կատարված աշխատանքների ցուցանիշները։

Նախարարի պաշտոնակատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել վերջին 3 տարվա ընթացքում մի շարք ոլորտային ձեռքբերումների ուղղությամբ։ Սուրեն Պապիկյանի խոսքով ներկայումս մեկնարկել և ընթանում է Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի 12 բնակավայրերի ջրամատակարարման ամբողջական ցանցի վերականգնման՝ շուրջ 7,3 մլրդ․ արժողությամբ ծրագիրը։

Ենթակառուցվածքային ծրագրերից նախարարի պաշտոնակատար առանձնացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ համագործակցության արդյունքում գրանցված վերջին հաջողությունները։ Ինչպես նշել է նախարարի պաշտոնակատարը, հունիսի վերջին Հայաստան կներմուծվեն 27 ուղևորատար վագոններ, տարվա ընթացքում նաև 3 նոր էլեկտրագնացքներ։ Վերջինները կհամալրեն գործող, Երևան–Գյումրի ուղղությունը սպասարկող շարժակազմը։ Ընդ որում նախատեսվում է նորացված շարժակազմերով երկաթուղային տրասնպորտի գործարկում ՀՀ գործող երկաթգծի ամբողջ հասանելիությամբ՝ այն է մինչև Երասխ, և մինչև Գյումրի։

Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ այս ուղղությամբ ներդրումները նախատեսված էին հաջորդող 15 տարիների համար, բայց դրանց դրա զգալի մասը հաջողվում է իրականացնել 2021-2024 թթ․ ընթացքում, ինչն էական ազդեցություն է ունենալու ոլորտում թե՛ սպասարկման և թե՛ գնագոյացման վրա։ Իր խոսքում նախարարի պաշտոնակատարն առանձնահատուկ կարևորել է մանկապարտեզների, նախակրթարանների, դպրոցաշինության, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքները։

2018 թվականից մինչ օրս քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցում նշվել է, որ ընթացքի մեջ է գյուղական բնակավայրերի անօթևանության խնդրի լուծման ծրագիրը, 2020 թվականի մեկնարկած թվով 26 ընտանիքների բնակարանների կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվի նոյեմբերին: Իրականացվել է շուրջ 310,1 մլն դրամ գումարի շինարարական աշխատանք: Մնացորդը կազմում է 153,3 մլն դրամ:

2021 թվականին Շիրակի մարզում նախատեսվում է իրականացնել փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքներ Բերդաշեն, Կապս, Արեգնադեմ համայնքներում:Նախատեսվում է ևս մի քանի դպրոցի և մոդուլային մանկապարտեզների կառուցում։

Սուբվենցիոն ծրագրերի վերջին երեք տարիների ընթացքում տասնապատկվել են։ 2021-ին կիրականացվի 70 սուբվենցիոն ծրագիր։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Մանկապարտեզներ #Սուրեն Պապիկյան #ՏԿԵՆ