Սույն թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել են 54 ընտանիքներ (թվով 271 մարդ)։ Այս մասին հայտնում է Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։ «Վերաբնակեցման համար կազմակերպվել է 9 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել են 56 ընտանիքների գլխավորները և որոնց արդյունքում, 6 ընտանիքի տեղափոխման գործընթացը ևս կազմակերպման փուլում է»,- ասված է հայտարարության մեջ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Արցախ #Հայաստան #վերաբնակեցում
Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 54 ընտանիք
11 мая 202111 мая 2021
16
~1 мин