Найти тему
Armenia Today

Արտահերթ ընտրությունների քարոզարշավի օրը հայտնի է, քվեաթերթիկի նմուշը փոխվում է

ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում քվեաթերթիկի նմուշը փոխվում է, այսուհետ ԱԺ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա որևէ նշում չի կատարվելու։  Ընտրողը քվեարկությունը կատարելու է հետևյալ կերպ՝ ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնի ծրարի մեջ։ ԿԸՀ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

«Չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու»,-ասաց նա։ 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց  հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի որոշման նախագիծը։ «Ընտրական  տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև 2021թ․մայիսի 26-ը։  Կուսակցություննեը, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացնում քվեարկությունից ոչ ուշ, քանի 25 օր առաջ՝ մինչև 18։00-ն, այն է՝ մինչև 2021թ․ մայիսի 26-ը, մինչև ժամը 18։00-ն։ Կուսակցությունների դաշինքները նշված ժամանակահատվածում իրենց փաստաթղթերի հետ կարող են նրեկայացնել դիմումներ՝ 5 քառակուսի մետր մակերեսում քարոզչական պաստառներ տեղադրելու հայտեր։ վերջնաժամկետն է  2021 մայիսի 5-ը։ Կուսակացութությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսված է 2021 մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոննում բոլորի համար տեսանելի վայրում փակցվելու են 2021թ․ մայիսի 31-ին»,-ասաց Մուկուչյանը։

Նա հայտնեց նաև, որ նախընտրական  քարոզչությունը կմեկնարկի հունիսի 7-ից և կտևի մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24 ։00-ն։ Թեկնածուների ինքնացարկի դիմումների ներկայացման ժամկետը մինչև հունիսի 10-ն է։

Читай больше новостей на нашем сайте

Новости Армении в Telegram

#ԱԺ արտահերթ ընտրություններ #Ժամանակացույց #ԿԸՀ

С подпиской рекламы не будет

Подключите Дзен Про за 159 ₽ в месяц