Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի թիվ 888-Ն որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրության արդյունքում կազմված առաջին խորհրդատվական եզրակացությունը: Քննարկման մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք մի քանի ամիս առաջ հանդիպեցինք, պայմանավորվածություններ ձեռք բերեցինք: Այդ ընթացքում եղավ պատերազմը և ձեզ հայտնի իրադարձությունները, բայց աշխատանքն առաջ է գնացել, և մենք ունենք առաջին ամփոփումը: Առաջին գործը, որն ուսումնասիրվել է, Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործն է»: Վարչապետի պաշտոնակատարի օգնական Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված խորհրդատվական եզրակացության վերաբերյալ: Նա նշել է, որ քրեական գործերի՝ որոշմամբ հաստատված հերթականության համաձայն, առաջինն ուսումնասիրվել է Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեա
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին
11 мая 202111 мая 2021
12
2 мин