Найти тему
Armenia Today

Զարեհ Սինանյանին ԱՄՆ-ում «մերժե՞լ են»

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 10-ը Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը գործուղվել էր ԱՄՆ, եղել Վաշինգտոնում, Նյու Յորքում, Բոստոնում, Լոս Անջելեսում:

Նախատեսված էր, որ նա համայնքային ու անհատական հանդիպումներ է ունենալու, քննարկելու է հետպատերազմյան ընթացքում Հայաստան-Սփյուռք համագործակցության նոր հեռանկարները, ներկայացնելու է իրենց ծրագրերը:

Սակայն, մամուլում այսօր գրված էր, որ անգամ հարազատ ԱՄՆ-ում Սինանյանի «օրերը հարթ չեն անցել»: Սփյուռքի տարբեր կառույցների ներկայացուցիչներ հրաժարվել են նրա հետ հանդիպել: Պատճառն ըստ մամուլի հրապարակման այն է, որ Սփյուռքից հանգանակված և Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները մսխած իշխանության ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի հարաբերվելու Սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Այս տեղեկության հավաստիությունը ճշտելու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանի հետ։

Նա ասաց, որ Սինանյանը որևէ կառույցի կողմից մեկնաբանություն-պատասխան չի ստացել, ուստի որևէ պարզաբանում տալու անհրաժեշտություն չկա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Զարեհ Սինանյանին #ԱՄՆ #Սփյուռք