Найти тему
Armenia Today

Սննդամթերքը կրկին թանկացել է

Ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.3 %, իսկ 2021թ. մարտի համեմատ 2.6 % գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, յուղերի և ճարպերի, ձկան և ծովամթերքի, շաքարի և շաքարավազի, մրգի ապրանքախմբերում գրանցված 5.3-7.8 % գնաճերը: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։

Մրգի շուկայում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.4 %, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 7.8 % գնաճ: 

Ըստ պաշտոնական տվայլների՝ մեկ ամսում շաքարավազը թանկացել է  6.7 %-ով: Ապրիլին մարտի համեմատ ձկնամթերքի գնաճը կազմել է 6.7 %։

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 28.6 %, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.9 % գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 73.5 %, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 11.0 %):

Բանջարեղենի շուկայում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.5 %, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.3 % գնաճ։

Ձվի գինը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ աճել է 55.7 %-ով, իսկ 2021թ. մարտի համեմատ՝4.7 %-ով:

Համաձայն ԱՎԿ-ի հրապարակած տվյալների՝ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.8 %, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.1% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 8.7 %, 2021թ. մարտի համեմատ՝ 0.8 %, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 9.1 % և 1.6 %:

2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 7.6 %, 2021թ. մարտի համեմատ՝ 0.5 % գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.1 % և 9.9 %, իսկ 2021թ. մարտի համեմատ գրանցվել է 0.1 % գնաճ և 0.2% գնանկում):

Ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի և սուրճի, թեյի, կակաոյի՝ համապատասխանաբար 0.6 % և 0.7 % գնաճ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Սննդամթերք #թանկացում #գնաճ