Найти в Дзене
Armenia Today

Անցկացվել են Մեծ հայրենականի հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ

Մայիսի 9-ին զինված ուժերի զորամիավորումներում և զորամասերում անցկացվել են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Կատարվել է հոգեհանգստյան կարգ, զորամասերի հրամանատարական կազմը և զինծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և ուժային կառույցների ներկայացուցիչներն ու հոգևորականները ծաղիկներ են խոնարհել Մեծ հայրենականի հերոսների հիշատակը հավերժացնող կոթողներին։ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ խաղաղապահ բրիգադի՝ Կոսովոյում առաքելություն իրականացնող զորախումբը ևս կազմակերպել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված միջոցառում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք #Մայիսի 9 #Մեծ հայրենական պատերազմ #ՀՀ ՊՆ

Մայիսի 9-ին զինված ուժերի զորամիավորումներում և զորամասերում անցկացվել են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Կատարվել է հոգեհանգստյան կարգ, զորամասերի հրամանատարական կազմը և զինծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և ուժային կառույցների ներկայացուցիչներն ու հոգևորականները ծաղիկներ են խոնարհել Մեծ հայրենականի հերոսների հիշատակը հավերժացնող կոթողներին։

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ խաղաղապահ բրիգադի՝ Կոսովոյում առաքելություն իրականացնող զորախումբը ևս կազմակերպել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված միջոցառում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

#Մայիսի 9 #Մեծ հայրենական պատերազմ #ՀՀ ՊՆ