Найти тему
Armenia Today

Մեծամասնական ընտրակարգով ընտրություն անցկացնելը վերածվում է քաղաքական չարիքի․ Ջուլհակյան (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը չի կիսում այն կարծիքը, թե համամասնական ընտրակարգը բխում է իշխանությունների շահերից։ Նա Armenia Today-ի հետ զրույցում նշեց, որ իշխանությունը վերարտադրվելու խնդիր չունի։ Իշխանական պատգամավորի համոզմամբ՝ ցանկացած ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում իրենց շանսերն ամենամեծն են։

Արուսյակ Ջուլհակյանի դիտարկմամբ՝ մեծամասնական ընտրակարգով ընտրությունը վերածվում է քաղաքական չարիքի։ Ըստ նրա՝ ստացվում է այնպես, որ մեծամասնական ընտրակարգով ԱԺ են գալիս օլիգարխներ, բիզնես էլիտայի ներկայացուցիչներ, ինչի պատճառով էլ քաղաքական համակարգը տուժում է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

#Արուսյակ Ջուլհակյան #ԱԺ #իշխանություններ