Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ «Կավկասուս Օնլայն» (Caucasus online) ընկերության մնացորդային 51 տոկոսանոց մասնաբաժինը ադրբեջանցի է ձեռք բերել։ Ի՞նչ վտանգներով է հղի այս փաստը հայաստանյան ինտերնետ ցանցի համար, ի՞նչ է անելու Հայաստանը հնարավոր ցանցային «անակնկալների» դեպքում։ Այս հարցերի շուրջ Armenia Today-ը զրուցեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանի հետ։ Սաղյանն ասաց, որ ընկերության տնօրինությունն ու սեփականատերը բոլորովին փոխկապակցված չեն որևէ պարտականությունով։ Դա նշանակում է, որ մեկի պարտականությունների համար մյուսը պատասխանատու չէ։ Վրաստանի կարգավորիչ մարմնի միակ հնարավորությունը եղել է արտաքին կարգավորողի նշանակումը։ Այսինքն՝ ընկերության ղեկավար նշանակել է հենց այդ կարգավորող մարմինը։ Սաղյանը չի կարծում, որ ընկերության անմիջական տնօրենը կխախտի որևէ պայմանագիր, քանի որ դա նրա անձնական պատասխանատվության տակ է։ Որպես հնարավոր այլընտրանք՝ Սաղյանը նշեց Իլոն Մասկի կողմից ստեղծված Neuralink ցանցին միանալու Հայաստանի հնարավորությունը։ Այդ ընկերությունը պարունակու
«Կավկասուս Օնլայն»-ին այլընտրանքային ինտերնետ ցանց Հայաստանի համար կա՛․ Սաղյան
10 мая 202110 мая 2021
11
1 мин