Աշխատանքային այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել և բանակցություններ է վարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Լավրովը Հայաստան է ժամանել երեկ՝ մայիսի 5-ին, իսկ այսօր առավոտյան հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։ Հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս, որտեղ նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին։ Նրանք միասին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
#Նիկոլ Փաշինյան #Սերգեյ Լավրով #ՀՀ ԱԳ նախարար #Արա Այվազյան #Ռուսաստանի Դաշնություն ԱԳ նախարար #վարչապետի պաշտոնակատար