Այսօր տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրադրության խոր եւ համակողմանի գնահատումն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ․ «Նկատի ունեմ՝ ադրբեջանցիները տվյալ տեղանքում հայ-ադրբեջանական սահմանը, հնարավոր է, հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով։ Սրա մասին են վկայում հետեւյալ փաստերը․ առաջին, տվյալ տեղանքում իրենց գտնվելը Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով՝ դրանցով փորձելով հիմնավորել, թե դա ադրբեջանական տարածք է։ Ինչպես արդեն նշել եմ՝ Խորհրդային միության ժամանակ հաստատվված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի այդ պնդումները որեւէ հիմք չունեն, ինչի
Ադրբեջանական ԶՈՒ-ի 250 ներկայացուցիչներ գտնվում են ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներում
13 мая 202113 мая 2021
3
1 мин