Найти тему
Armenia Today

Ռուսաստանը փոխել է Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերի հրամանատարին․ RBK

Ռուսաստանը փոխել է Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերի հրամանատարին։ Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։ 

Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի փոխարեն խաղաղապահների հրամանատարը կլինի գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը։ RBK-ն հարցում է ուղարկել ՌԴ ՊՆ-ին։ Լրատվամիջոցը հղում է արել  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրին, որով նա հանձնարարել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հերթափոխն իրականացնել տարին երկու անգամից ոչ պակաս։

«ՌԴ պաշտպանության նախարարությունը պետք է տարվա ընթացքում երկու անգամից ոչ պակաս իրականացնի խաղաղապահ զորակազմի անձնակազմի ու ռազմական տեխնիկայի հերթափոխ՝ ռեսուրսների սպառումից ու տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով»,- ասվում է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հրադադար հաստատվեց Արցախում, որից հետո հակամարտության գոտում տեղակայվեցին ռուս խաղաղապահները, որոնք տեղում ապահովում են հայերի անվտանգությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Ալեքսեյ Ավդեև#Հրամանատար #Ռուս խաղաղապահներ #Ռուստամ Մուրադով