ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: «Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և սպառնում է տարածաշրջանի կայունությանը։ Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության խախտումը և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերման նպատակով»,- հայտարարել է Ջեքի Սփիերը: Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը «սահմանի ճշգրտման» նպատակով փորձել են «որոշակի աշխատանքներ» իրականացնել Սյունիքի մարզի Սև լճի տարածքում: ՊՆ-ից հայտնել են, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանցի զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, բանակցություններ են ընթանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ի երեկոյան հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում տեղի ունեցած իրադարձությու
Ջեքի Սփիերը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել դատապարտել Բաքվի գործողությունները
15 мая 202115 мая 2021
6
1 мин