Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայից բացի, Ադրբեջանին արված «լավության դիմաց»(օրինակ՝ պատերազմի ընթացքի վրա վճռորոշ ազդեցություն ունեցած սպառազինությունների անխափան մատակարարումները) աստիճանաբար պարտքերն է պահանջում նաև Իսրայելը։ Ընդ որում, Թել Ավիվի կողմից Ադրբեջանից կորզվող ձեռքբերումները նկատվում են միաժամանակ մի քանի ուղղություններում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը: Մասնավորապես, ապրիլի 29-ին իսրայելական ԶԼՄ-ները տարածել են Իսրայելի ԱԳ նախարարության և նախարար Գաբի Աշքենազիի հայտարարությունն առ այն, որ Իսրայել-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում նշվել է, թե ընթացիկ տարի Ադրբեջանն Իսրայելում կբացի դիվանագիտական կարգավիճակով առևտրային ներկայացուցչություն։ «Սա կարևոր քայլ է Իսրայելում դեսպանություն բացելու համար...Մենք կշարունակենք աշխատել՝ Ադրբեջանի հետ ԿԱՐԵՎՈՐ հարաբերություններ զարգացնելու և դրանք նոր ոլորտներում ընդլայնելու ուղղությամբ»,-նշել է Աշքենազին: Վերոնշյալի համատեքստում վստահաբար կարելի է պնդել, որ պատերազմում Ադրբեջա
Ադրբեջանը քայլ առ քայլ դուրս է գալիս Իսրայելի արած «լավության տակից». Արմեն Պետրոսյան
30 апреля 202130 апр 2021
34
3 мин