Найти в Дзене
«Գեոպոլիտիկա»

Ջալալ Հարությունյանի առողջական խնդիրներն անցյալում են. Նա հանդիպել է Արցախի նախագահի հետ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում խոսել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին:
«Ջալալ Հարությունյանը հունվարի 4-ին հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Փառք Աստծո, նա բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված: Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի հետ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում խոսել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին:

«Ջալալ Հարությունյանը հունվարի 4-ին հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Փառք Աստծո, նա բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված: Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված, կարծում եմ՝ բոլոր խնդիրներն անցյալում են»,- ասել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը վիրավորում էր ստացել հոկտեմբերի 27-ին, իսկ հիվանդանոցից դուրս գրվել՝ դեկտեմբերի 4-ին:

Հոկտեմբերի 28-ին Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Միացե՜ք «Գեոպոլիտիկա» հարթակին FACEBOOK-ում և TELEGRAM-ում: