Հոլիվուդյան 50-ամյա դերասան Դուեյն Ջոնսոնը սթրեսային գիշեր է անցկացրել, նրա մայրը տուժել է Լոս Անջելեսում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հայտնում է Daily Mail-ը։
Հոլիվուդյան աստղը ուշ գիշերին ահազանգ է ստացել սարսափելի լուրով՝ վթարի հետևանքով տուժել է նրա 74-ամյա մայրը։ Դուեյնը հրապարակել է կարմիր Cadillac-ի լուսանկարը, որում եղել է Ատա Ջոնսոնը։
«Փառք քեզ, Աստված, նրա հետ ամեն ինչ կարգին է: Գթասրտության հրեշտակները հսկում էին մայրիկիս, երբ նա երեկ երեկոյան ավտովթարի է ենթարկվել: Նա ողջ է մնացել և կշարունակի մնալ բժիշկների վերահսկողության ներքո»,- ասել է Ջոնսոնը:
Հոլիվուդի ամենապահանջված և բարձր վարձատրվող դերասաններից մեկը հայտնվել է հայտնի մարզիկ Ռոկի Ջոնսոնի և պրոմոութեր Ատա Մաիվիայի ընտանիքում։ Նա խոսել է մոր ծանր ճակատագրի մասին, որը մեղմացրել էր նրա մարտական ոգին։
«Այս կինը վերապրել է թոքերի քաղցկեղը, դժվար ամուսնությունը, հարբած վարորդի հետ ճակատային բախումը և ինքնասպանության փորձը: Նա ողջ է մնացել, և դա իրական է դարձնում հրեշտակներին և հրաշքներին», ասել է դերասանը։