ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կոչ է արել ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Արցախում մարդու իրավունքների խախտումների համար։ Նա նաև իր աջակցությունն է հայտնել ամերիկահայերին, ովքեր փետրվարի 2-ին Վաշինգտոնում Կոնգրեսի մոտ բողոքի ցույց են անցկացրել։ «ԱՄՆ Կոնգրեսում հավաքված ցուցարարները դեմ են արտահայտվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական և անմարդկային շրջափակմանը։ Ես հպարտությամբ աջակցում եմ նրանց՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին պատասխանատվության ենթարկել Ալիևին Արցախի ժողովրդի դեմ մարդու իրավունքների խախտումների համար»,- գրել է Փալոնը։ Փետրվարի 2-ին Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Վաշինգտոնում Կոնգրեսի շենքի մոտ՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և դադարեցնել ցանկացած օգնություն այս պետությանը, ինչպես նաև շտապ մարդասիրական օգնություն ուղարկել Արցախ և կոնկրետ միջոցներ ձեռնարկել հանրապետության էթնիկ զտումները կանխելու համար։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական»
Ֆրենկ Փալոնը ԱՄՆ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին
3 февраля 20233 фев 2023
1
1 мин