ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական, բժիշկ Դավիթ Պետրոսյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Կառավարության այսօրվա որոշմանն, ըստ որի՝ 2027թվականից բոլոր քաղաքացիների համար պարտադիր կդառնա առողջապահության համապարփակ ապահովագրությունը։ «Խոսքն, ըստ էության նրա մասին է, որ մարդիկ իրենց աշխատավարձի ինչ-որ մասը պետք է հատկացնեն առողջապահական ապահովագրությանը»,- ասաց Պետրոսյանը,- սակայն հիմնական հարցն այստեղ այն է, թե աշխատավարձից ինչ-որ տոկոսներ վճարելով՝ ստանալո՞ւ են արդյոք անհրաժեշտ բուժօգնությունը և ի՞նչ որակի է այն լինելու։ «Այն, որ այդ ապահովագրական համակարգը պետք է լինի և գործի, կասկած չկա. դա անպայման պետք է լինի։ Ուրիշ երկներում դա հենց այդպես էլ գործում է, ուղղակի կան երկրներ, որտեղ շատ է դրված այդ ապահովագրական մասնաբաժինը: Օրինակ, ԱՄՆ-ում առողջապահությունն ամբողջությամբ ապահովագրական է, իսկ, օրինակ, Մեծ Բրիտանիայինն՝ այդպես չէ։ Այնտեղ կան մասնավոր բժշկական կենտրոններ, բայց բոլոր մարդիկ ներգրավված են իրենց ազգային առողջապահական համակարգում և պետությո
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
3 февраля 20233 фев 2023
3 мин