ԵԽ-ն շարունակելու է իր իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության ջանքերին: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհուրդը՝ ի պատասխան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ գրություններին: Թագուհի Թովմասյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է պատասխան նամակին: ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն պրն․ Միրոսլավ Պապայից պատգամավորը ստացել է գրություն, որում, մասնավորապես, նշվել է. «Հղում անելով հունվարի 19-ին Նախարարների կոմիտեի Իսլանդական նախագահության հայտարարությանը՝ Լաչինի(Բերձոր) միջանցքի շուրջ հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ներկայացվում է հավաստիացում, որ ԵԽ գլխավոր քարտուղարը կշարունակի ուշադիր հետևել իրադրությանը: ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնում և ընդգծում լարվածության սրումից խուսափելու անհրաժեշտությունը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամ
Շարունակելու ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության ջանքերին. ԵԽ
3 февраля 20233 фев 2023
1 мин