Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են ստեղծվել, այդ թվում՝ կերային բազայի համալրման հետ կապված: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանը։ «Վիճակը հատկապես կրիտիկական է խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ կենդանատեսակները սնվում են բացառապես հատիկային կերով, ապա նաև այն փաստով, որ 2023 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խոզերի գլխաքանակն աճել է շուրջ 30 տոկոսով, այսինքն՝ կերի պահանջարկն աճել է: Հետագայում, շրջափակման շարունակման դեպքում, խտացված և հատիկավոր կերերի մասով խնդիր է առաջանալու անասնաբուծության բոլոր ճյուղերում»,-մանրամասնել է Տ. Առստամյանը։ Փոխնախարարի խոսքով` նշված կերերի պակասը միառժամանակ կլրացվի պահուստային պաշարների հաշվին, բայց հետագայում կարող են լուրջ խնդիրներ ի հայտ գալ, քանի որ դրանք, բնականաբար, անսպառ չեն: Անդրադառնալով մսամթերքի առկ
Շրջափակման պատճառով Արցախի գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են ստեղծվել. փոխնախարար
3 февраля 20233 фев 2023
1
2 мин