Այրվածքներ ստացած զինվորների վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նաև հայտնել է, որ նրանց սպասում է երկարատև բուժման, վերականգնողական ընթացք: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել: Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, տուժել 3 զինծառայող: Գործով կան կալանավորված անձինք: Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործմ