Найти тему
Հայաստանն այսօր

Սարիկ Անդրեասյանը «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» վիպակի մոտիվներով ֆիլմ կնկարահանի

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» վիպակի մոտիվներով ֆիլմ կնկարահանի: Այս մասին սոցցանցերում հայտնել է ռեժիսորը:

Նա պատմել է, որ վերջերս մանկական գրքի էկրանավորման իրավունք է ձեռք բերել: Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գրողի այրուն՝ Ելենա Ուսպենսկայային։ Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2024 թվականին։ Այլ մանրամասներ Անդրեասյանը չի հայտնել։

«Շնորհակալություն բոլորին: Մենք խոստանում ենք չհիասթափեցնել երեխաների և մեծահասակների սպասելիքները»,- գրել է ռեժիսորը։

«Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» ռուս գրող, սցենարիստ և մանկական գրքերի հեղինակ Էդուարդ Ուսպենսկու հեքիաթային վիպակն է, որը հրատարակվել է 1974 թվականին: Այն պատմում է քեռի Ֆյոդոր տղայի, կատվի և շան մասին, ովքեր բնակություն են հաստատում Պրոստոկվաշինոյում լքված մի տանը և նրանց հետ տեղի են ունենում տարբեր արկածներ։ Այն բազմիցս էկրանավորվել է մուլտֆիլմի ձևաչափով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում