ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Ինչպես հայտնում են ՀՅԴ գրասենյակից, հանդիպմանը հիմնական թեման եղել է Արցախում ստեղծված իրավիճակը և Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով առաջացած խնդիրրները։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ռոստոմյանն ու Սաղաթելյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
2 февраля 20232 фев 2023
6
~1 мин