Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսման ռիսկը մնում է բարձր: Իր զեկույցում այս մասին գրել է Միջազգային ճգնաժամային խումբը (the International Crisis Group, ICG): Միևնույն ժամանակ նշվում է, որ ԵՄ նոր դիտորդական առաքելությունը կարող է օգնել նվազեցնելու նոր հակամարտության ռիսկը: ICG-ի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր նոր պատերազմը կհանգեցնի հսկայական մարդկային զոհերի, կխաթարի ԵՄ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու նպատակը: Փորձագետները նշում են 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների կրկնության զգալի ռիսկի մասին: «Քանի որ Ադրբեջանը մեծ ռազմական առավելություն ունի, իսկ Ռուսաստանն զբաղված է Ուկրաինայի պատերազմով, բանակցություններից հրաժարվելու դեպքում Բաքվին նոր ճակատում իր առավելությունն օգտագործելու տեսանկյունից քիչ բան կարող է հետ պահել»,- գրում է ICG-ն՝ նշելով, որ շուտով Հարավային Կովկասում գարուն կգա, ինչը նոր գործողությունների ճանապարհ կբացի: ICG-ն առանձնացնում է մի քանի գործոններ, որոնք Ադրբեջանին Հայաստանի
Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի ռիսկերը ու ԵՄ առաքելության դերը. ICG զեկույց
2 февраля 20232 фев 2023
1
4 мин