Հայերի և Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի վրա հարձակումները կատարել են մի քանի ծայրահեղականներ, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում Իսրայելի բազմակարծիք և բազմազան հասարակությանը: Twitter-ում այս մասին հայտարարել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը: «Հաշվի առնելով կասկածյալների անհապաղ ձերբակալությունները՝ Իսրայել պետությունը հավատարիմ է կրոնի և դավանանքի ազատությանը»,- գրել է դեսպանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 27-ին Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական «Taboon Wine Bar» ռեստորանի վրա: Երուսաղեմի պատրիարքարանի մամլո դիվանի պատասխանատու Աղան սարկավագ Գոգչեանը հայտնել էր, որ երկու հրեա արմատականներ փորձել են խոչընդոտել երթևեկությունը հայկական եկեղեցու մոտ, այնուհետև հարվածել են աշխատանքից վերադարձող հայերի մեքենային: Բացի այդ, նա հայտնել էր, որ հրեա ծայրահեղականները փորձել էին հասնել «Լացի պատի» մոտ, նրանց չէր հաջողվել անցնել գլխավոր ճանապարհով, իսկ հետո նրանք անցել էին այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը։ «Այդ պահին ռեստորան
Ովքե՞ր են հարձակվել հայերի ու Հայոց պատրիարքարանի վրա. ՀՀ-ում Իսրայելի դեսպանի արձագանքը
2 февраля 20232 фев 2023
3
1 мин