Найти в Дзене
Հայաստանն այսօր

Մարտին կսկսվեն պահեստազորայինների վարժական հավաքները

Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կանցկացվի պահեստազորայինների վարժական հավաքներ: Համապատասխան որոշման նախագիծը կքննարկի կառավարությունը՝ փետրվարի 2-ի նիստի ժամանակ:

Ըստ նախագծի՝ ռազմատրանսպոր­տային պար­տա­կա­նություններ ունեցող մարմիններից կներգրավնեն տրանսպոր­տային միջոցներ, ինչպես նաև կսահմանվեն վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է վարժական հավաքներին ներգրավել 3281 քաղաքացու։

Պահեստազորայիններից 2897-ը կլինեն շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 152-ը՝ ավագ ենթասպայական կազմից, 232-ը՝ սպայական կազմից։ Վարժական հավաքներին կմասնակցեն համազորային և հրթիռահրետանային մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատ­րաստ­ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում