Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել է, որ Ֆորդոյում իրանական միջուկային օբյեկտում գործունեությունը հակասում է Թեհրանի ստանձնած պարտավորություններին: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության զեկույցը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին անհանգստացած է, որ Իրանը էական փոփոխություններ է մտցրել Ֆորդոյում վառելիքի հարստացման գործարանի կառուցման վերաբերյալ տեղեկատվության մեջ՝ առանց գործակալության նախնական ծանուցման բարձր հարստացված ուրանի արտադրության վերաբերյալ», - մեջբերում է Reuters-ը կազմակերպության հայտարարությունից: Մասնավորապես, Ֆորդոյի միջուկային օբյեկտում ՄԱԳԱՏԷ-ի հանկարծակի ստուգման ընթացքում հայտնաբերվել է IR-6 ցենտրիֆուգների երկու կասկադների միացման չհայտարարված փոփոխություն, որոնք ուրանը հարստացնում են մինչև 60 տոկոս: ՄԱԳԱՏԷ-ն կանոնավոր մուտք ունի Ֆորդո միջուկային օբյեկտ՝ ստուգումներ անցկացնելու համար և բանակցություններ Է վարում Թեհրանի հետ այդ գործունեության ակտիվացման շուրջ, հաղորդում է Re
ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հայտնաբերել է IR-6 ցենտրիֆուգների երկու կասկադ, որոնք ուրանը հարստացնում են մինչև 60%
2 февраля 20232 фев 2023
1
1 мин