Найти в Дзене
Հայաստանն այսօր

Եվրոպական դատարանը գործերի ցանկից հանել է «Արարատ Խանդոյանն ընդդեմ Հայաստանի» հայցը

Եվրոպական դատարանը գործերի ցանկից հանել է «Արարատ Խանդոյանն ընդդեմ Հայաստանի» հայցը:

Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Արա Ղարագյոզյանը:

«Կողմերը հաշտվում են իրար հետ, պետությունը փոխհատուցում է տրամադրում», - նշեց փաստաբանը՝ հավելելով, որ պետությունը, սակայն, բառացի չի ընդունել, որ քաղաքացու իրավունքների խախտում է տեղի ունեցել։

Նշենք, որ Արարատ Խանդոյանը, որը ՊՊԾ գնդի գրավման օրերին կալանավորվել էր, դատարանի կայացրած որոշման դեմ հայց էր ներկայացրել ՄԻԵԴ:

«Իմ կողմից Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան բողոք ներկայացնելու արդյունքում Արարատ Խանդոյանը ՀՀ-ից կստանա 4150 եվրո, նրա համար, որ ՀՀ-ի ներպետական դատարանները խախտել են իմ պաշտպանյալի անձնական և անձեռմխելիության իրավունքըԿոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները»,-օրեր առաջ նշել էր փաստաբանը Facebook-յան իր էջում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում