Найти тему
Հայաստանն այսօր

Նախագահի հրամանագրով փոխվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանարը

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արտակ Բուդաղյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն հրամանատար է նշանակվել Արմեն Գյոզալյանը։ Համապատասխան առաջարկները ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ 2021-ի օգոստոսին Հայաստանում ստեղծվել է հատուկ բանակային կորպուս։ Նորաստեղծ կորպուսի հրամանատար էր նշանակվել Արտակ Բուդաղյանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում