Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք զենք կրելու իրավունք կստանան

Ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծը՝ Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց զենք տրամադրելու վերաբերյալ։ Որոշման նախագիծը հրապարակված է Իրավական ակտերի հրապարակման միասնական i-draft հարթակում:

Ըստ «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից մարտական զենքի առանձին տեսակներ ստանալու կարգը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար ծառայողական զենք ստանալու կարգը սահմանելու մասին» նախագծի՝ զենքն ու մարտական փամփուշտները պաշտոնյային կտրամադրվեն պաշտոնավարման ժամանակահատվածի համար՝ ինքնապաշտպանության նպատակով։ Պաշտոնավարման դադարեցման պահից զենք կրելու իրավունքը կվերանա։

Նշենք, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն՝ այդպիսի անձինք են երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, վարչապետի թեկնածուն և այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում