Կառավարության որոշման մակարդակով կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները, որոնք անմիջականորեն կապված են հենց ձերբակալված անձանց իրավունքների երաշխավորմանը և պետության պոզիտիվ պարտավորությունների կատարմանը: ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով այս պահին գույքագրվում են Հանրապետությունում առկա 33 ձերբակալվածներին պահելու վայրեր` հասկանալու համար, թե ինչպիսի շենքային խնդիրներ են առկա, ինչ միջազգային ստանդարտներին պետք է համապատասխանեն այդ վայրերը և ըստ այդմ` կատարվեն որոշակի փոփոխություններ` ապահովելու ձերբակալվածների իրավունքները: Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում բովանդակային որևէ փոփոխություն չի կատարվել: Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշեց, որ այս նախա
Կբարելավվեն ձերբակալված և կալանավորված անձանց պահելու պայմանները
1 февраля 20231 фев 2023
1 мин