Իրանը կպատասխանի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակմանը, ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշկինին։ «Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունը, որն ակնարկում էր Կիևի հնարավոր մասնակցությունը միջադեպին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ իրեն թույլ չի տալիս բացահայտ հարձակումներ, քանի որ գիտի, թե ինչ պատասխան կստանա Թեհրանից։ «Նրանք շատ են վախենում, որովհետև մենք ոչ մեկի հետ չենք կատակում։ Մեր կարծիքով՝ նրանք ոչ մի անսպասելի բան չեն ասել։ Մեզ համար զարմանալի չէ, որ ուկրաինական կառավարությունը նման դիրքորոշում է ընդունում, քանի որ նա պարզապես պետք է այնպիսի դիրքորոշում ընդունի, որը համահունչ է Արևմուտքի հեգեմոնիայի հետ»,- ընդգծել է իրանցի պաշտոնյան։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր հունվարի 29-ին Իրանի կենտրոնական Սպահան նահանգի ռազմարդյունաբերական համալիրի վրա
Իրանի խորհրդարանը խոստացել է պատասխանել Սպահանի ռազմական գործարանի վրա ԱԹՍ-ի հարձակմանը
1 февраля 20231 фев 2023
1 мин