«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վտանգավոր է համարում իշխանության թեզը, թե Ռուսաստանն է պատասխանատու Լաչինի միջանցքը բացելու հարցում: Այս մասին պատգամավորն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Նրա խոսքով՝ սա թերևս անցած 50 օրերի ընթացքում առաջ քաշած թեզերից ամենավտանգավորն է: «Գործողությունները, որոնք նախաձեռնում են իշխանությունները, խիստ թերի են: Նրանք չեն օգտագործում այն գործիքակազմերը, որոնք ունեն: Իսկ այն թեզը, որ շրջանառում են իշխանությունները, թե Ադրբեջանի հետ չեն բանակցում Լաչինի միջանցքի հարցով, շատ ավելի նեղ կացության մեջ է դնում Արցախի իշխանություններին»,- ասաց Մանուկյանը: Պատգամավորը կարծում է, որ Արցախի իշխանություննեն այսպիսով ստիպված են լինում գնալ անհավասար բանակցությունների Ադրբեջանի հետ: Մանուկյանն ասաց՝ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրել է 3 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Հետևաբար պատասխանատվության տակ դնել միայն ռուսական կողմին, ռուս խաղաղապահներին, պատգամավորը սխալ է համարում: Գեղամ Մանուկյանը խոսեց Լաչինի միջացքի շրջափակման հարցող ԱԺ-
Իշխանության թեզը, որ Լաչինի միջանցքը բացելու պարտավորությունը Ռուսաստանինն է, խիստ վտանգավոր է. պատգամավոր
1 февраля 20231 фев 2023
10
1 мин