Найти в Дзене
Հայաստանն այսօր

Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո») կալանավորել են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին» կալանավորելու որոշում է կայացրել։

Այս մասին
Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

«Դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը և 2 ամսով կալանավորել է Դավիթ Գալստյանին»,-հայտնեց նա։

Ավելի վաղ էլ «Հրապարակ» օրաթերթն էր տեղեկություն հրապարակել, որ դիմակավորված անձինք մտել են Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել ԱԱԾ։

Հիշեցնենք, որ 2022թ.-ի մարտին Վերաքննիչ դատարանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել «Պատրոն Դավոյին»: Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հռիթների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու, կեղծիքներ և հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում