Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ և անհիմն է անվանել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցը։ Նա դատարանին հորդորել է ամբողջությամբ մերժել Բաքվի հայցը։ Հունվարի 31-ին Միջազգային դատարանը լսումներ է անցկացրել Ադրբեջանի հայցի վերաբերյալ՝ ընդդեմ Հայաստանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ։ Հայցի շրջանակներում Ադրբեջանը, մասնավորապես, դատարանից պահանջում է Հայաստանին պարտավորեցնել «դադարեցնել ականապատել Ադրբեջանի տարածքը»։ Դատարանում լսումների իր ելույթում Կիրակոսյանն ընդգծել է, որ այս հայցով Ադրբեջանը փորձում է ուշադրությունը շեղել իր հանցագործություններից՝ նշելով, որ Բաքուն հայցը ներկայացրել է Հայաստանի՝ դատարան դիմելուց 6 օր անց։ Նրա խոսքով, Ադրբեջանի հայցը նպատակ ունի ստեղծելու «կեղծ համարժեքի» տպավորություն։ Կիրակոսյանն ընդգծել է, որ Հայաստանն ականներ է տեղադրել իր ինքնիշխան տարածքում՝ զուտ պաշտպանական նպատակներով՝ հաշվի առնելով Ադրբեջանի բազմիցս ագրեսի
Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում հայտարարել է, որ Հայաստանն իր տարածքից դուրս ականներ չի տեղադրել
1 февраля 20231 фев 2023
1 мин