Найти тему
Հայաստանն այսօր

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց

Ադրբեջանի ԱԳՆ-ն երեքշաբթի օրը հորդորել է երկրի քաղաքացիներին հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հաշվի առնելով Իրանում տիրող անկայուն իրավիճակը և մեր երկրի դիվանագիտական ​​ներկայացուցչության դեմ իրականացված ահաբեկչությունը՝ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհարկի չայցելել Իրան, իսկ այցելուներին՝ ցուցաբերել ծայրահեղ զգուշավորություն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներին «պահպանել անվտանգության կանոնները և անհրաժեշտության դեպքում դիմել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությանը»։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը Իրանի Սպահան նահանգում պաշտպանական-արդյունաբերական համալիրի վրա անօդաչու թռչող սարքերով անհաջող հարձակում էր եղել: Սպահանում պաշտպանական սարքավորումների արտադրության համալիրի վրա հարձակված երեք ԱԹՍ-ներից մեկը խոցվել էր օբյեկտի ներսում տեղակայված պաշտպանական համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը պայթել էին՝ թակարդների մեջ ընկնելով: Բացի այդ, պայթյուններ են եղել նաև Համադան և Քերեջ քաղաքների ռազմական գործարաններում։

Հիշենենք նաև, որ ավելի վաղ Ադրբեջանը տարհանել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին։ Պատճառն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակումն է եղել, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության պահպանության ծառայության պետը, ևս երկու աշխատակից վիրավորվել է։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է զինված հարձակումը և հայտնել, որ նախաքննության արդյունքների համաձայն՝ հարձակման հետևում անձնական դրդապատճառներ են եղել: Ադրբեջանի ԱԳՆ վարչության պետ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքվում չեն կարծում, որ «Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական դրդապատճառներով»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում