ՀՀ հարցված քաղաքացիների լոկ 42,5%-ն է Ադրբեջանին մեղադրում Լաչինի միջանցքի շրջափակման մեջ: Այս մասին վկայում են «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կատարած հարցման արդյունքները, որոնք ներկայացրեց տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում: Ըստ 1100 քաղաքացիների միջև հունվարի 17-24 անցկացված հարցման արդյունքների՝ քաղաքացիների 29 տոկոսը նշել է, որ մեղավոր են ՀՀ իշխանությունները, 17,2 տոկոսը՝ Թուրքիայի իշխանությունները, 12 տոկոսը՝ ռուս խաղաղապահները, 10 տոկոսը նշել է, որ մեղավոր են բոլոր պետությունները, 8,3 տոկոսը նշել է՝ Արցախի իշխանությունները: Գնահատելով Արցախի իշխանությունների գործունեությունը ստեղծված իրավիճակում քաղաքացիները Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին գնահատել են 2,2 բալով, իսկ պետնախարար Ռուբեն Վարդանյանին 3,7 բալով՝ 5-բալանոց սանդղակով: Քաղաքացիները գնահատել են նաև ՀՀ իշխանություններին: Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին գնահատել են 2,7 բալ, Արարատ Միրզոյանին՝ 2,8 բալ, Ալեն Սիմոնյանին՝ 2,5 բալ և Վահագն Խաչատրյանին՝ 2,3 բալ: Դ
ՀՀ հարցված քաղաքացիների լոկ 42,5%-ն է Ադրբեջանին մեղադրում Լաչինի միջանցքի շրջափակման մեջ
31 января 202331 янв 2023
2 мин