ՀՀ աշխատանքային օրենսգրքում սպասվում են լայնածավալ փոփոխություններ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Նա ընդգծեց, որ փոփոխությունների փաթեթը նախաձեռնվել էր դեռևս 2019 թվականին։
«Եթե աշխատանքային օրենսգրքում ունենք 266 հոդված, շուրջ 122 հոդված վերանայման, փոփոխման են ենթարկվում։ Ինչո՞ւ եկանք այն եզրահանգման, որ փոփոխությունների կարիք կա։ Ունենք 3 պատճառ․ առաջինը պրակտիկայից եկած խնդիրներ են, երկրորդը՝ հաշվի առնելով զարգացումները, այսինքն՝ աշխատող-գործատու հարաբերությունները գնալով զարգանում են և աշխատանքային օրենսիրգքը պետք է համահունչ լինի այդ զրգացումներին և, երրորդը, միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելն է»,- նշեց փոխնախարարը։
Սարգսյանի խոսքով՝ օրենքը հավասարակշռող իրավական ակտ է և վերաբերում է ինչպես աշխատողներին, այնպես էլ գործատուներին։ Նա ընդգծեց, որ գլոբալ փոփոխությունները կարելի է բաժանել 6 կետի և ներկայացրեց կարևոր փոփոխությունները։
Փոփոխություններ՝ երեխաների աշխատանքային իրավու