Найти в Дзене
Հայաստանն այսօր

Գնաճն աստիճանաբար կնվազի, կկայունանա նպատակային 4%-ի շուրջ. ԿԲ նախագահ

Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023թ-ի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«2022-ի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և տարեվերջին կազմել է 8.3 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 9.5 տոկոս»,-ասաց ԿԲ նախագահը՝ նշելով, որ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունների թուլացում է ակնկալվում:

Նրա խոսքով՝ տնտեսական աճի մասով ԿԲ-ի կանխատեսումները չեն փոխվել: Մարտին Գալստյանը նշեց, որ ԿԲ-ն այս տարվա համար շարունակում է 4,6 տոկոս տնտեսակաճ աճ կանխատեսել:

Հարցին՝ գնաճի նվազմանը զուգահեռ ինչո՞ւ չեն իջնում ներմուծվող ապրանքների գները՝ նա նշեց, որ դա պայմանավորված է փոխարժեքով, իսկ մյուս պատճառը միջազգային շուկան է:

«Մենք ներկայումս արձանագրում ենք, որ ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումները զսպվում են: Ընդհանուր առմամբ, այս տարի ավելի մեղմ գնաճային ճնշումներ կունենանք»,-հավելեց ԿԲ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում