Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ այսօր Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստի ժամանակ: Նիստը կայացել է Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Նիստի շրջանակներում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիին հրավիրել է Երևան՝ նման ձևաչափով հաջորդ նիստն անկացնելու համար։