Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն լայնամասշտաբ հակամարտության կհանգեցնի: Այս մասին Newsweek ամսագրի հետ զրույցում հայտարարել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունից՝ անդրադառնալով Իրանի Սպահան քաղաքում տեղի ունեցած ռազմական հարձակմանը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
ՄԱԿ-ի ին առընթեր Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հաշվարկի և պատերազմ սկսի, ապա նման հակամարտության հետևանքների համար պատասխանատվություն կկրի Վաշինգտոնը:
Իր հերթին՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության անանուն ներկայացուցիչը Newsweek-ին հայտնել է, որ «ԱՄՆ-ն ոչ մի ռազմական ուժ և հարվածներ, գործողություններ չի իրականացրել Իրանում»: Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հետևել իրավիճակին՝ չբացահայտելով մանրամասները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի Սպահան նահանգում պաշտպանական-արդյունաբերական համալիրի վրա անօդաչու թռչող սարքերով անհաջող հարձակում էր եղել: Սպահանում պաշտպանական սարքավորումների արտադրության համալիրի վրա հարձակված երեք ԱԹՍ-ներից մեկը խոցվել է օբյեկտի ներսում տեղակայված պաշտպանական համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը պայթել են՝ թակարդների մեջ ընկնելով:
Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն պատերազմի կհանգեցնի. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
31 января 202331 янв 2023
~1 мин