Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Արցախում մարդկանց ավելի շատ զայրացնում են ներքաղաքական ինտրիգները. պատգամավոր

Արցախում մարդկանց ավելի շատ զայրացնում է որոշակի պարբերականությամբ ակտիվացող ներքաղաքական ինտրիգները, քան բուն շրջափակումով պայմանավորված բարդությունները: Այս մասին գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Աթոռակռիվ, բամբասանք, ամբիցիաներ, ինտրիգ, արտոնությունների և դիրքի համար պայքար, անիմաստ լարվածություն և հասարակության բևեռացման մեծ վտանգ. սրանք այն երևույթներն են, որոնք հատկապես այսպիսի ծանր իրավիճակներում չպետք է տեղ գտնեն արցախյան իրականությունում»,- գրում է նա: Պատգամավորը նշում է, որ Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը, համառությունը, համերաշխությունը, ուժերի գերլարումն ու ռեսուրսների համախմբումը հանուն մեկ նպատակի` Արցախի ու արցախցիների գոյության: «Արցախցին գիտի պայքարել, իր գոյությունը պաշտպանել, դիմայել դժվարություններին, բայց տանել չի կարողանում սուտը, կեղծիքը, անազնվությունը, երեսպաշտությունն ու դավաճանությունը»,- նշում է Աբրահամյանը: Հիշեցնենք, որ Արցախում նախագահական ընտրություններ

Արցախում մարդկանց ավելի շատ զայրացնում է որոշակի պարբերականությամբ ակտիվացող ներքաղաքական ինտրիգները, քան բուն շրջափակումով պայմանավորված բարդությունները: Այս մասին գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Աթոռակռիվ, բամբասանք, ամբիցիաներ, ինտրիգ, արտոնությունների և դիրքի համար պայքար, անիմաստ լարվածություն և հասարակության բևեռացման մեծ վտանգ. սրանք այն երևույթներն են, որոնք հատկապես այսպիսի ծանր իրավիճակներում չպետք է տեղ գտնեն արցախյան իրականությունում»,- գրում է նա:

Պատգամավորը նշում է, որ Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը, համառությունը, համերաշխությունը, ուժերի գերլարումն ու ռեսուրսների համախմբումը հանուն մեկ նպատակի` Արցախի ու արցախցիների գոյության:

«Արցախցին գիտի պայքարել, իր գոյությունը պաշտպանել, դիմայել դժվարություններին, բայց տանել չի կարողանում սուտը, կեղծիքը, անազնվությունը, երեսպաշտությունն ու դավաճանությունը»,- նշում է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Արցախում նախագահական ընտրություններ կազմակերպելու մասին քննարկումներ տեղի ունեցան, որոնք ավելի ուշ փակվեցին: Ըստ մամուլի՝ իշխող մեծամասնության հետ զրույցներում նախագահ Արայիկ Հարությունյանը պարբերաբար ասել է, որ վերջին ամիսներին նոր իրավիճակ է ձևավորվել Արցախում, և քաղաքական ուժերի հարաբերակցությունն ու կառավարության կազմը չեն արտացոլում Արցախում տիրող տրամադրություններն ու չեն արտահայտում ժողովրդի տեսակետը, ուստի կարիք կա նոր կառավարություն եւ խորհրդարան ձեւավորելու, ինչը հնարավոր է անել նոր ընտրությունների միջոցով:

Ինքը` Հարությունյանը, կրկին հավաստիացրել է, որ չի պատրաստվում մասնակցել ընտրություններին եւ կարծում է, որ նոր, երիտասարդ մարդիկ պետք է մասնակցեն ու իշխանություն ձեւավորեն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում