Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն կմեծացնեն Իրանին հակազդելու համատեղ ջանքերը, որպեսզի Թեհրանին թույլ չտան միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին վարչապետը հայտարարել է Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո, փոխանցում է ТАСС-ը։ «Ես կարծում եմ, որ ընդհանուր կոնսենսուս է ստեղծվել, որ այդ (իրանական) ռեժիմը չպետք է միջուկային զենք ստանա։ Մենք հիանալի զրույց ունեցանք միասնական քաղաքականության մշակման և վտանգի կանխարգելման ուղղությամբ համատեղ աշխատելու փորձերի շուրջ։ Կրկնեմ՝ մեր քաղաքականությունն է, իմ քաղաքականությունն է անել ամեն ինչ, ինչ ի զորու է Իսրայելին, որպեսզի Իրանին թույլ չտա ստանալ միջուկային զենք և դրա առաքման միջոցներ», - մեջբերում է Նեթանյահուի խոսքը գործակալությունը։ Նա նաև հույս է հայտնել, որ մոտալուտ ապագայում բեկում կլինի արաբների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման հարցում: Նրա խոսքով՝ արաբական երկրների հետ Իսրայելի հաշտեցումը կօգնի լուծել Պաղեստինի խնդիրը։ Իսրայելի վարչապետը խոսել է Իսրայելի և արա
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն կմեծացնեն Իրանին հակազդելու ջանքերը
31 января 202331 янв 2023
17
1 мин