Найти тему
Հայաստանն այսօր

Պահանջ է ներկայացվել Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել 11 անշարժ գույք, 389,2 մլն դրամ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ, երեք շարժական գույք, երկու իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը 1 մլն 608 հազար 540 դրամ է։ 389 մլն 257 հազար 456 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը (եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար)»,- հայտնում է դատախազությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում