Найти тему
Հայաստանն այսօր

Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարությունը կանչել է Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Եվգենի Կրավչենկոյին՝ նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի՝ Սպահան քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման մասին հայտարարությունից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Tasnim-ին։

Նախօրեին Պոդոլյակը Twitter-ում գրել էր, որ Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակումը կարող է կապված լինել Ուկրաինայի իրադարձությունների և Թեհրանի կողմից Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ։ Գրառումն ուղեկցել է «Ուկրաինան ձեզ զգուշացրել է» բառերով։

«Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման վերաբերյալ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակի հայտարարության և այս երկրի ենթադրյալ մասնակցության կապակցությամբ Իրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություններ տալու»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանի Սպահան նահանգի ռազմական գործարանը հարձակման է ենթարկվել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում