Փետրվարի 2-3-ը Ալմաթիում, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմայիլովի մասնակցությամբ տեղի ունենալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի և «Digital Almaty 2023․ թվային գործընկերությունը նոր իրականոթյան մեջ» ֆորումի հերթական նիստին ակնկալվում է ստորագրել արժութային հարաբերությունների կարգավորման համակարգված մոտեցումների և ազատականացման միջոցառումների ընդունման վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ ներակայացուցիչ Սմադիյարովը։ Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։ Միջոցառմանը հրավիրված են նաև ԵԱՏՄ դիտորդ երկրների ներկայացուցիչներ, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ղեկավարները։ Նիստի օրակարգում ընդգրկված են առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի և այլ համապատասխան թեմաների լայն շրջանակ։ Լրացուցիչ տեղեկությունների համ
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում կստորագրվի արժութային կարգավորման համաձայնագիր
30 января 202330 янв 2023
5
~1 мин