Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթներից մեկում մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է, ինչի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում է Aljazeera-ն։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ վիրավորների թիվը շուրջ 150 է, 28 մարդ մահացել է։ Նշվում է, որ մզկիթի մի մասը փլուզվել է, և զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել, քանզի որոնողա-փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, և փլատակներում դեռ կարող են մարդիկ լինել։ Աղբյուրը հայտնում է, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել աղոթքի ժամանակ։ Տեղի ոստիկանության վարկածով՝ հետաքննություն է ընթանում և դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է մզկիթը, թե՞ ռումբն ավելի վաղ է դրված եղել շենքում։ Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Պակիստանում մահապարտ ահաբեկիչը մզկիթում իրեն պայթեցրել է. կան տասնյակ զոհեր և վիրավորներ
30 января 202330 янв 2023
4
~1 мин